Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

«Տրանշ-1» և «Տրանշ-2» մայրուղիները կկառուցի իսպանական ընկերությունը

 «Տրանշ-1» և «Տրանշ-2» մայրուղիները կկառուցի իսպանական ընկերությունը
17.05.2012 | 05:38

«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված «Տրանշ-1» («Արարատ-Երևան», «Երևան-Աշտարակ») և «Տրանշ-2» («Աշտարակ-Թալին») 91,3 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների վերակառուցման ու բարելավման աշխատանքները, որոնք ֆինանսավորելու է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկը, իրականացնելու է իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» ընկերությունը։ Այդ նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և վերոհիշյալ ընկերության միջև ստորագրվեց համապատասխան պայմանագիր: Ներկա էր նաև Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը:

«Ճանապարհը, որը լինելու է նոր, ժամանակակից, բետոնապատ և ժամում ունենալու է 100 կմ արագություն` Հայաստանին հարող պարսկական կողմը կկապի վրացական հարակից կողմին, դուրս գալով երկու` պարսկական և վրացական կողմերի նավահանգիստներ», - լրագրողների հետ ճեպազրույցում նշեց տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, հավելելով, որ նմանատիպ արագընթաց ճանապարհ մեր երկրում կառուցվում է առաջին անգամ։
Նախարարի ասելով, մայրուղին ունենալու է, ընդհանուր առմամբ, 4 երթևեկելի գոտի: Յուրաքանչյուր երթևեկելի մասը ներառելու է 3,6 մետր լայնությամբ 2 երթևեկելի գոտի: «Արարատ-Երևան», «Երևան-Աշտարակ» ճանապարհահատվածների վերակառուցման աշխատանքները նախատեսվել է ավարտել 18, իսկ Աշտարակ-Թալին հատվածինը` 36 ամսում:
Շինարարական աշխատանքների իրականացման համար ծախսվելու է մոտ 250 միլիոն դոլար:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 6762

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ